2009-ից հետո առաջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տարավ 8 անընդմեջ հաղթանակ
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 4:0 հաշվով հաղթելով Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Ռեդինգին», 8-րդ անընդմեջ հաղթանակն է տարել բորոլ մրցաշարերում:
Մանչեսթերցիները նման հաղթական շարք նախորդ անգամ ունեցել էին 2009 թվականին, երբ թիմը գլխավորում էր Ալեքս Ֆերգյուսոնը, գրում է Opta-ն:
Դեկտեմբերի 4-ին «Մանչեսթեր Յունայթեդը» 1:1 հաշվով էր ավարտել «Էվերտոնի» դեմ Պրեմյեր լիգայի խաղը, ինչից հետո միավորներ չի կորցրել:
Հիշեցնենք, որ «Ռեդինգի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» փոխարինողների թվում, բայց խաղադաշտ դուրս չեկավ: Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



