Վթար Երեւանի կենտրոնում. Մոտոցիկլետի անչափահաս վարորդի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պուշկինի եւ Ե. Կողբացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. բախվել է ավտոմեքենա եւ մոտոցիկլետ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 SO 854 համարանիշի ավտոմեքենան եւ «Դաիչի» մակնիշի AA406 համարանիշի մոտոցիկլետը (վարորդ` 17-ամյա Ի. Ս.): Վերջինիս վարորդը հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



