Վթար Սիսիան-Երևան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 7-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի 35 DN 211 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Ա. 1993 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով Լ. Աբրահամյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Լ. Աբրահամյանը հոսպիտալացվել է «Զանգեզուրի» կայազորային հոսպիտալ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



