Ստամբուլում գիշերային ակումբում հարձակում իրականացնողը Ուզբեկստանից է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ոստիկանությունը հայտնել է դեկտեմբերի 31-ի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում զինված հարձակում իրականացրած անձի անունն ու քաղաքացիությունը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը նշել է, թե հարձակումն իրականացրել է Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը։
Նշենք, որ Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում դեկտեմբերի 31-ի գիշերը տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով սպանվել են 39 քաղաքացիներ, որոնց մեջ եղել են Սաուդիան Արաբիայի, Հորդանանի, Իսրայելի, Քաթարի, Լիբանանի քաղաքացիներ։
Գիշերային ակումբում կոտորած իրականացնելուց հետո ահաբեկիչը հանգիստ հեռացել է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



