Բուդդայական վանականը Հարավային Կորեայի մայրաքաղաքում ինքնահրկիզման փորձ է արել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲուդդայական վանականն ինքնահրկիզվել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում նախագահ Փակ Կըն Հեի դեմ բազմահազարանոց ցույցի ժամանակ, որին իմփիչմենթ են հայտարարել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AFP-ն:
Շաբաթ երեկոյան հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Սեուլի կենտրոնական փողոցներ՝ բողոք հայտնելու Փակ Կըն Հեի դեմ: Գիշերվան մոտ 60-ամյա վանականը փորձել է ինքնահրկիզվել՝ միաժամանակ գրություն թողնելով, որում հարավկորեական իշխանություններին կոչ է արել ձերբակալել նախագահին դավաճանության համար:
Ներկայում վանականը հիվանդանոցում է՝ ամբողջ մարմնի երրորդ աստիճանի այրվածքներով: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



