Թուրքիայի նախագահը Մոսկվա կայցելի սեպտեմբերի 23-ին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմը պաշտոնապես հաստատել է, որ նա Մոսկվա է ժամանելու սեպտեմբերի 23-ին: Այս մասին ասվում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:
Նշվում է, որ այցը մեկօրյա է: Նախորդ շաբաթավերջին Թուրքիայի նախագահի գրասենյակի աշխատակիցները հայտնել էին ՏԱՍՍ-ին, որ Էրդողանի այցը Ռուսաստան նախապատրաստական փուլում է, բայց վերջնական որոշում այդ պահի դրությամբ դեռեւս կայացված չէ:
Էրդողանը Մոսկվա կայցելի Մայր մզկիթի համալիրի բացման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի է ունենալու Քուրբան Բայրամ տոնի նախօրեին:



