Air Canada-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վիննիպեգում տեխնիկական խնդիրների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆAir Canada ավիաընկերության Airbus A319 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վիննիպեգում մեխանիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է CTV News-ը:
Օդանավը Ֆորթ-Մաքմյուրեյից ուղևորվել է Տորոնտո: Թռիչքից որոշ ժամանակ անց ինքնաթիռի շարժիչներից մեկի հետ կապված խնդիրներ են առաջացել:
Նշվում է, որ ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել: Մասնագետները պարզում են անսարքության պատճառը:
Օդանավում 96 մարդ է եղել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



