«ԻՊ»-ը ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«ԻՊ»-ի զինյալները ստանձնել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադի` գլխավորապես շիաներով բնակեցված տարածքի շուկայում իրականացված հերթական ահաբեկչական հարձկման պատասխանատվությունը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:
Իրաքի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սաահ Մաան ասել է, որ ահաբկչին նկատել է ոստիկաններից մեկը, կրակ բացել նրա ուղղությամբ, սակայն ահաբեկիչը գործի է դրել մեքենայում տեղադրված ռումբը: Այս ահաբեկչական գործողությունը հիշեցնում է նախորդ ահաբեկչական հարձակումները, որոնք օրեր առաջ տեղի էին ունեցել Իրաքի տարածքում:
Հիշեցնենք, որ Բաղդադում ականապատ ավտոմեքենայի պայթյունին զոհ է գնացել 13 մարդ, ավելի քան 50-ն էլ վիրավորվել է:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



