Մոուրինյու. Ռունիի համար լավագույն օրը դեռ առջևում է
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է ավագ Ուեյն Ռունիի ձեռքբերումը, տեղեկացնում է Armsport.am–ը։
Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի՝ «Ռեդինգի» հետ խաղում հարձակվողը խփել է իր 249-րդ գոլը և հավասարվել ակումբի պատմության լավագույն ռմբարկու Բոբի Չարլթոնին։
«Երեկվա օրը լավագույնը չէր Ռունիի համար։ Ամենալավը դեռ առջևում է, դա միայն ժամանակի հարց է։ Այն կլինի, երբ Ռունին խփի իր հաջորդ գոլը և դառնա «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն։ Դա հիանալի կլինի»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «The Sun»-ը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



