Հրապարակվել է Երուսաղեմի ահաբեկչական ակտի տեսագրությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆYnetnews պարբերականը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է դեկտեմբերի 8-ին Երուսաղեմում իրականացված ահաբեկչական ակտը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Երուսաղեմում բեռնատարի ղեկին նստած անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին, ինչի հետևանքով չորս զոհ և 13 վիրավոր կա:
Վերջին տվյալների համաձայն` ավտոբուսային կանգառում մարդկանց վրաերթի ենթարկած անձը Ֆադի ալ Քանաբիր անունով պողեստինցի է, որին գնդակահարել են դեպքի ակտի վայրում:
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն` բեռնատարի վրա իսրայելական համարանիշներ են եղել, որոնք գողացված են եղել մեկ այլ ավտոմեքենայից:
Meduza-ի հաղորդմամբ` ահաբեկչական ակտի զոհերն իսրայելական բանակի զինծառայողներ են եղել` երեք կին և մեկ տղամարդ:
Տեսանյութն՝ այստեղ
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



