Ես հաճույք եմ ստացել Թրամփի հետ զրույցներից. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ ինքը հաճույք է ստացել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներից, որոնք իրենք ունեցել են վերջինիս հաղթանակից հետո նախագահական ընտրություններում:
«Կարծում եմ` Թրամփը շատ համակրելի և շփվող անձնավորություն է: Ես հաճույք եմ ստացել մեր զրույցներից»,- պատմել է Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ Թրամփը բաց է եղել առաջարկությունների համար, և ինքը փորձել է նրան բացատրել նախագահական մրցավազքի և երկիրը կառավարելու տարբերությունները:
«Թրամփը պետք է հասկանա, որ հնարավոր չէ գործերը վարել այնպես, ինչպես ընտանեկան բիզնեսում. անհրաժեշտ է հարգել պետական ինստիտուտները, քաղաքական գործընթացն ու թիմային աշխատանքը», - հավելել է Օբաման:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



