Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացած էին գտել ընտանիքի 3 անդամներին, 46-ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում քիչ առաջ 1971 թվականին ծնված քաղաքացու դի է հայտնաբերվել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը։
«Այսօր այն նույն շենքում,որտեղ հայտնաբերվել էին կնոջ,ամուսնու և երեխայի դիերը, հայտնաբերվել է նաև Գ. Դավթյանի դին»,– ասաց նա։
Հարցին,թե նախնական վարկածով ինչն է եղել մահվան պատճառը, Էդգար Հովհաննիսյանն ասաց,որ քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել։
Նշենք,որ այսօր Մուսալեռում՝ նույն շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել էին նույն ընտանիքի երեք անդամների՝ կնոջ, ամուսնու և նրանց չորս ամսական երեխայի դիերը։ Մահացած ընտանիքի անդամներ են՝ 1997 թ. ծնված Ա. Մ.-ն, 1990 թ. ծնված Հ. Բ.–ն և 2016 թ. ծնված Ա. Բ.-ն։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



