Թուրքիայում կանջատվեն Google և Gmail ծառայությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայի կապի նախարար Ահմեթ Արսլանը հայտնել է, որ երկրում տեղական որոնողական համակարգ և փոստային ծառայություն են ստեղծվել, որոնք համատեղելի են ազգային մշակույթի և արժեքների հետ:
Ինչպես նշում է Turkishminute-ը, այդ ռեսուրսները շուտով կփոխարինեն Google և Gmail ծառայությունները:
Արսլանի կարծիքով` Թուրքիան պետք է օգտատերերի տվյալները պահպանի երկրի ներսում և երաշխավորի, որ կապը կարող է ամբողջությամբ վերլուծության ենթարկվել ներքին շուկայում:
Պաշտոնյան ավելացրել է, որ այս որոշումն ընդունվել է ամերիկյան Gmail էլեկտրոնային փոստային ծառայության մատուցողի ապահովության վերաբերյալ վերջին բանավեճերից հետո` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական էլեկտրոնային նամակների «արտահոսքի» կապակցությամբ:
Նոր ծառայությունների անունները դեռևս չեն հաղորդվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



