Երևան, 25.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գաբիի և Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակների նմանությունները մեկնաբանում են ռեժիսորն ու երգչուհին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Օրեր առաջ երգչուհի Գաբին հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Դավաճան ես»երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը բացի հաճոյախոսություններից համացանցում արժանացավ նաեւ քննադատությունների. շատերը Գաբիի նոր տեսահոլովակի եւ Լիլիթ Հովհաննիսյանի «Էլի Լիլիթ» տեսահոլովակի միջեւ շատ նմանություններ են գտնում: Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Արամայիս Հայրապետյանի հետ, ով Գաբիի նոր տեսահոլովակի ռեժիսորն է:

«Տեսահոլվակում օգտագործված գունային գամման ոչ մեկինը չէ՝ ոչ Լիլիթինն է, ոչ Գաբիին է եւ ոչ էլ իմը,  դա ամբողջ աշխարհինն է: Ճիշտ է՝ եւ Լիլիթի եւ Գաբիի տեսահոլովակում կա մոխրագույն տաղավար, բայց պետք է նկատել, որ Գաբիի տեսահոլովակում այդ մոխրագույն տաղավարում կա բեմ, դեկորացիաներ, ինչը բացակայում է Լիլիթի մոտ: Հետեւաբար նմանակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման տեսահոլովակներ աշխարհում շատ կան եւ դա ոչ Լիլիթն է առաջինն արել, ոչ Գաբին: Ես ինքս էլ Լուսիի տեսահոլովակն էլ այդպիսի տաղավարում եմ նկարել, ուրեմն ինչո՞ւ չեն նմանացնում դրան, կամ ինչու չեն նմանացնում Բեյոնսեին, այլ հենց Լիլիթին, չէ որ Բեյոնսեն էլ ունի նման տեսահոլովակներ,- նշեց ռեժիսորը ու ավելացրեց,- Հագուստը եւ պարը տեսահոլովակի գաղափարը չէ: Հագուստը միջոց է, որով երգիչը ներկայանում է, բայց այդ հարցով զբաղվում են ոճաբանները, իհարկե երգչի ցանկությամբ: Այսինքն՝ սրանից ելնելով ասել, որ տեսահոլովակը նման է այս կամ այն երգչի տեսահոլովակին, բացարձակ սխալ է»:

«Տեսահոլովակում լուրջ լուծումներ տրված չեն. Մենք նպատակ ունեինք թեթեւ, գեղեցիկ տեսահոլովակ ստանալ: Իմ գաղափարն էր, որ մինիմալիզմի մեջ լիներ տեսահոլովակը, իսկ Գաբին որորոշում էր, թե ում հետ աշխատի»,-նկատեց նա:

Արամայիս Հայրապետյանը շեշտեց. «Կցանկանամ, որ մարդիկ հասկանան, որ գոյություն ունեն համաշխարհային տենդեցներ կապված թե հագուստի, թե պարային շարժումների, թե գույների հետ եւ նմանություններ փնտրելը ուղղակի սխալ է, դա շատ նորմալ է, որ որոշակի համընկնումներ լինեն»:

Life.panorama.am-ին այս թեմայի շուրջ իր մեկնաբանությունը տվեց նաեւ երգչուհի Գաբին.

«Նախ պետք է ասեմ, որ տեսահոլովակի պարը բեմադրել է «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, ով արդեն 20 տարվա փորձ ունի պարարվեստի ասպարեզում, հետեւաբար նա ունի նաեւ իր ձեռագիրը եւ բնական է, որ իր ձեռագիրը ամեն տեղ էլ կզգացվի, թեպետ ամեն բան արել ենք, որպեսզի ոչ մեկի պարային շարժման հետ համընկնումներ չլինեն: Այսօր Հայաստանում քիչ են այն երգչուհիներն, ովքեր միաժամանկ եւ կպարեն, եւ կերգեն եւ ով էլ նման բան անի, միեւնույն է, հնարավոր է Լիլիթին նմանեցնեն: Նույն վերջերս, երբ Ալլա Լեւոնյանին նմանեցրեին Լիլիթին, ես ուղղակի շոկ ապրեցի եւ պատկերացրի, թե ինձ ինչ է սպասվելու: Իմ դեպքում հագուստի գույնը ավելի նպաստեց, որպեսզի նմանությունները ավելի կարկառուն ընկալվեն, բայց պետք է նշեմ, որ գիտակցված ոչինչ չի եղել, հակառակը, մենք ամեն բան արել ենք, որպեսզի ոչ մի նմանություններ չլինեն, բայց եթե ժողովուրդը գտնում է ընդհանրություններ, ես չեմ կարող նրանց բոլորին դեմ գնալ եւ հակառակվել, եթե նմանեցրել են, ուրեմն նման է, ես իմ հաջորդ աշխատանքը այնպես կանեմ, որ ոչ մեկ տեղ չունենա նման թեմաներով խոսելու»,-նշեց երգչուհին:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

 
Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու Ո՞ր ճանապարհներին և ինչո՞ւ չի թույլատրվի գովազդային վահանակների տեղադրումը. «Փաստ»Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»Ու դեռ հավատացողներ կան... «Փաստ»Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելուՈր հասցեներում 1 օր ջուր լինիԴիլիջանում բախվել են «Nissan»-ն ու բուժառու տեղափոխող՝ «Իջևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան․ վիրավորներ կան«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Սուքիասյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից