Սիրիական զորքերը Դամասկոսի մերձակայքում վերսկսել են հակաահաբեկչական գործողությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը վերսկսել Է հակաահաբեկչական գործողությունը Դամասկոսից արեւմուտք ընկած Վադի Բարադա հովտում՝ հունվարին 7-ին այնտեղ ձեռք բերված հրադադարի խախտումից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Al Watan թերթին, զինվորականներն ու աշխարհազորայինները չորս բնակավայր են գրավել այդ տարածաշրջանում եւ վերահսկողություն հաստատել Դահր Էլ Մասաբիի ռազմավարական բարձունքների նկատմամբ:
Զորքերը հարձակվում են Կֆար Զեյթ քաղաքի վրա, որը «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ»՝ նախկին «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորման պատվարն Է:
Վադի Բարադա հովտում ծավալված գործողությունը նպատակ Է հատապնդում վերականգնել Սիրիայի մայրաքաղաքի ջրամատակարարումը:
Երկրի ԱԳ նախարարության ուղերձում, որը հունվարի 5-ին ուղարկվել Էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, մատնանշվում Էր, որ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին «Ջեբհաթ ան Նուսրայի» ահաբեկիչների կողմից իրականացված դիվերսիայի հետեւանքով Դամասկոսը զրկվել Է խմելաջրի աղբյուրների 80 տոկոսից: Զինյալները ոչ միայն պայթեցրել Էին մայրուղային ջրատարը, այլեւ այն աղտոտել դիզելային վառելիքով:
«Դամասկոսի 7 միլիոնից ավելի բնակիչներ, ներառյալ երեխաներ ու կանայք, խմելաջրի խիստ կարիք ունեն»,- նշվում Էր փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



