Եգիպտոսում վեց ոստիկան է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված գրոհի հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսի անվտանգության ուժերի վեց աշխատակից Է զոհվել հունվարի 9-ի առավոտյան Սինայի թերակղզու հյուսիսի Էլ Արիշ քաղաքի հսկիչ անցակետի վրա ձեռնարկված գրոհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Բալյադ» լրատվական պորտալը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, զինված հարձակման զոհեր են դարձել ոստիկանության մի սպա եւ հինգ ուժայիններ: Ինչպես նշվում Է, նախ հսկիչ անցակետի մոտ գործել Է ավտոմեքենայում տեղադրված պայթանյութը, այնուհետեւ ծայրահեղականներն անցակետը գնդակոծել են նռնականետերից:
Ավելի վաղ, «Ալ Ահբար ալ Յաում» հրատարակության տվյալների վկայակոչմամբ, հաղորդվել Էր, որ շրջանը, որտեղ տեղի Է ունեցել գրոհը եւ ուժեղ պայթյուն որոտացել, հրդեհ Է բռնկել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



