ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արծրուն Հովհաննիսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀակառակորդի կողմից դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով Արցախի հյուսիս-արևելյան սահմանին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը. «Զինվորի առողջական վիճակում փոփոխություն չկա, վիճակը ծայրահեղ ծանր է»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



