Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի որդուն մեռած են գտել իր բնակարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդուն՝ Պշեմիսլավին, մեռած են գտել Գդանսկի իր բնակարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RMF ռադիոկայանը:
43-ամյա Վալենսայի դին հայտնաբերել Է նրա որդին, որը «շտապօգնություն» Է կանչել:
Նշվում Է, որ տղամարդու մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել, փորձագետները նախնական կարգով բացառել են նրա մահվանը երրորդ անձանց մեղսակցությունը:
«Տեղում աշխատում են դատախազը եւ ոստիկանությունը, որոնք զրուցում են նաեւ մահացածի ընտանիքի անդամների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան եւ նրա կինը՝ Դանութան, ունեն ութ երեխա՝ չորս տղա եւ չորս աղջիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



