Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասերը բնականոն հունով են ընթանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁմեռային արձակուրդներից հետո հունվարի 9-ից Հայաստանի Հանրապետության կրթօջախներում մեկնարկել են դասերը: «Ներկայումս հանրակրթական դպրոցներում դասերն ընթանում են իրենց բնականոն հունով, և եղանակային ցածր ջերմաստիճանը չի խոչընդոտում դասապրոցեսի լիարժեք իրականացմանը»,-«Արմենպրես&raqu o;-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
2017 թվականի հունվարի 9-ից սկսվել են 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը, իսկ առաջին և երկրորդ դասարանցիները դպրոց կհաճախեն հունվարի 23-ին: Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



