Մեկնարկում են շախմատի Հայաստանի առաջնությունները
ՍՊՈՐՏԵրեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունները բաղկացած կլինեն 9-ական տուրից: Խաղերի սկիզբը`ժամը 15:00-ին:
Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի, այդ թվում`3 միջազգային վարպետ:
Կանոնադրության համաձայն՝ մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմերում:
Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: