Վերջին օրվա ընթացքում Լեհաստանում սառնամանիքից 10 մարդ Է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնցած օրվա ընթացքում Լեհաստանում սաստիկ սառնամանիքի զոհ Է դարձել 10 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին նշվում Է Անվտանգության կառավարական կենտրոնի (ԱԿԿ) հաղորդագրության մեջ:
Ընդամենն անցյալ տարվա նոյեմբերի 1-ից հանրապետությունում սաստիկ ցրտերից մահացել Է 65 մարդ:
Կենտրոնը հիշեցնում Է, որ Էքստրեմալ ցրտերն սպառնում են ոչ միայն անօթեւաններին, այլեւ միայնակ հիվանդներին ու տարեցներին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ առանձնապես ցուրտ եղանակ Է հաստատվել երկրի հարավի Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերային ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի տեղ-տեղ կազմել Է մոտավորապես մինուս 30 աստիճան: Հունվարի 9-ին ջերմաչափերի սյուներն այնտեղ ցույց են տալիս մինուս 14-18 աստիճան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



