Բաքվում գողերը զորամասն առանց կապի են թողել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվում գողերը զորամասն առանց կապի են թողել։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Հազարի շրջանի ոստիկանությունը, հայտնում են, որ Հաշահունի շրջանի բնակելի հատվածում ինչ–որ մեկը կտրել է 100 մ երկարությամբ լարը, որն ապահովում էր N զորամասի կապը։
Օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են գողության հետ կապ ունեցող անձանց։ Դրանք են եղել Զիրա ավանի բնակիչներ Թաջիր Մամեդովը՝ 2003-ին ծնված եւ Քենան Շիրինովը՝ 2001–ին ծնված։
Պարզվում է, որ գողությունից հետո դեռահասները հանել են լարի միջի պղինձը որպես մետաղի ջարդոն հանձնելու համար։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



