Իրանը Ռուսաստանից ձեռք կբերի 130 տոննա բնական ուրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանն առաջիկայում Ռուսաստանից կստանա 130 տոննա բնական ուրան որպես փոխհատուցում ծանր ջրի արտահանման համար:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այս մասին AP-ին հայտնել են Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության աղբյուրները:
Ըստ աղբյուրների` այս գործարքը համաձայնեցված է նաև «վեցնյակի» մնացած անդամների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:
Համաձայն ուժի մեջ մտած Իրանի և «վեցնյակի» պայմանավորվածության` Իրանը կարող է օգտագործել ծանր ջուրը Արաքում գտնվող մոդիֆիկացված ռեակտորում, սակայն ծանր ջրի և հարստացված ուրանի բոլոր մնացորդները պետք է վաճառվեն միջազգային շուկայում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



