Նիգերիայում ահաբեկչական ակտերի հետեւանքով 50 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆիգերիայում ահաբեկչական ակտերի հետեւանքով 50 մարդ է զոհվել, եւս 95-ը վիրավորվել է։ Ինչպես տեղեկացնում է «Վենգարդ» կայքը, պայթյունները որոտացել են Բորնո նահանգի կենտրոն Մայդուգուրի քաղաքի արվարձաններում։ Ավերվել են շենքեր, որտեղ տեղակայված էին բջջային կապի կենտրոնները։
Դեռեւս ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը, բայց այս տարածքներում բազմիցս նման պայթյուններ է կազմակերպել «Բոկո Հարամ» խմբավորումը, գրում է ՏԱՍՍ-ը։



