Անկարայում փողոցն անվանելու են սպանված դեսպան Անդրեյ Կարլովի անունով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱյն փողոցը, որտեղ գտնվում է Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը, այսուհետ կոչվելու է Անկարայում սպանված դեսպան Անդրեյ Կարլովի անունով, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Անկարայի քաղաքապետարանի գրավոր հայտարարության մեջ նշված է, որ փողոցն անվանափոխելու առաջարկը միաձայն աջակցել են մունիցիպալ ժողովի պատգամավորները։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստի պատկերասրահում «Ռուսաստանը թուրքերի աչքերով ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հարձակվողը՝ 22-ամյա ոստիկան Մեվլյութ Մեր Ալթինթաշը, հարձակումից հետո ոչնչացվել է ուժայինների կողմից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



