Եվրոպայում արդեն 40 մարդ է զոհվել ուժեղ սառնամանիքներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայում առնվազն 40 մարդ է զոհվել ուժեղ սառնամանիքներից, մեծ մասը Լեհաստանում։ Հունվարի 7-ի լույս 8-ի գիշերը երկրում սառել էր 10 մարդ, հայտնել է RCB ճգնաժամային կենտրոնը։ Այսպիսով, Լեհաստանում սառնամանիքից մահացածների թիվը հասել է 30-ի։
Չեխիայում ցրտահարվելուց մահացել է վեց մարդ, Բելառուսում՝ երկու, Իտալիայում ՝ նույնպես երկու մարդ։ Հիմնականում ցրտահարվում են անօթեւանները։
Անբնական ցուրտ եղանակը տրանսպորտային կոլապս է առաջացրել եվրոպական շատ քաղաքներում։
Ստամբուլի օդանավակայաններում 1500 ամենօրյա չվերթներից միայն 300-ը չեն չեղարկվել։ Քաղաքի եվրոպական ու ասիական մասերի միջեւ երթեւեկությունը դադարել է։ Սերբիայում՝ Դունայ ու Սավա գետերում նավիգացիա են տեղադրել։
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



