ՄԱԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը դատապարտել է հունվարի 8-ին Երուսաղեմում պաղեստինցիների իրականացրած ահաբեկչությունը, որի հետեւանքով սպանվել էր իսրայելցի չորս զինվոր ու վիրավորվել եւս մի քանիսը։
Գութերիշը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, նաեւ շեշտել, որ ահաբեկչությունն ու բռնությունը չեն օգնի իսրայելապաղեստինյան համակարտության կարգավորմանը։
«Բոլոր մեղավորները պետք է քրեական պատասխանատվության կանչվեն։ Բոլորը պետք է դատապարտեն նման գործողությունները ու թույլ չտան, որ դրանք խաթարեն երկխոսության վերականգնմանն ուղղված ջանքերը»,- ասել է Գութերիշը։
Մինչ այդ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը վճռականորեն դատապարտել էր նաեւ ՄԱԿ ԱԽ-ն։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



