Գիտնականները քաշի ավելացման նոր պատճառ են հայտնաբերել
ԼԱՅՖՇվեդիայի մի խումբ գիտնականներ հետազոտություն են իրականացրել, որը ցույց է տալիս, որ ավտոմեքենաների անդադար աղմուկը կարող է նպաստել քաշի ավելացմանը, հայտնում է The Independent-ը:

Նրանք պնդում են, որ ավտոմեքենաների մշտական աղմուկը փոխում է քաշի ավելացման գործակիցը: Այդ եզրակացության հանգելու պատճառը գիտնականների 4 տարվա ուսումնասիրությունների արդյունքներն են: Այդ հետազոտության մեջ ընդգրկվել են 5075 կամավորներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղմուկի բարձրության յուրաքանչյուր միավորի ավելացումը նպաստում է գոտկատեղում 0.21 սմ ավելացման:
Քաշի ավելացման պատճառ կարող է լինել հավելյալ լարվածությունը, որն առաջանում է ճանապարհային աղմուկի գրգռիչ ազդեցությունից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



