Սաուդյան Արաբիայում նավթի պաշարները հուլիսին ռեկորդային ծավալի են հասել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի պաշարները Սաուդյան Արաբիայում հուլիսին հասել են ռեկորդային ծավալի, ինչը պայմանավորված է նրանով, որ երկրից արտահանումը նվազել է` վերջին չորս ամիսներից երեքի արդյունքներով :
Նավթի պաշարների առեւտրային պաշարներն ավելացել են` հասնելով առավելագույն ծավալի (համենայն դեպս 2002 –2015 թթ ժամանակահատվածում)` 320 մլն բարելի` հունիսյան 319.5 մլն բարելի համեմատ , այս մասին են վկայում Joint Organization Data Initiative (JODI) տվյալները : Ընդ որում դեպի արտասահման մատակարարումները քչացել են 1.2 տոկոսով ` հասնելով օրական 7.28 մլն բարելի , հայտնում է «Ինտերֆաքսը»:
Այս տարվա մարտին Սաուդյան Արաբիան արտահանում էր օրական 7.9 մլն բարել ռեկորդային ծավալ , նշում է Bloomberg գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



