Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կյանքը գիրք է, մենք` հերոսները». Հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

ՖՈՏՈ

Sportal.am-ը գրում է.

27-ամյա Հենրիխ Մխիթարյանը մի շարք բարձունքներ է նվաճել իր մարզական կարիերայում: Հաջողություններն ու համաշխարհային ճանաչումը չեն խորտակել Մխիթարյանի համեստությունը, մարդկային որակները, որով նա միշտ առանձնացել է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հետաքրքիր 10 փաստ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:

Հայրս միշտ իմ սրտում կլինի: Կարծում եմ` եթե նա կենդանի լիներ, էլ ավելի մեծ բարձունքների կհասնեի: Հավատում եմ, որ նա ինձ հետևում է երկնքից ու ուրախանում իմ հաջողություններով:

Առաջին դասարան գնացի Ֆրանսիայում, որտեղ տեղափոխվել էի ընտանիքիս հետ, երբ 9 ամսական էի: 7 տարեկան էի, երբ վերադարձանք Հայաստան, այստեղ ևս գնացի առաջին դասարան, որպեսզի հայերենս չտուժի: Շատ բարդ էր ինձ համար այդ տեղափոխությունը, որին պատրաստ չէի, բայց սա կյանք է, որտեղ դժվարություններն անակնկալ չեն:

Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը: Երբ հայրս գնում էր մարզման, կանգնում էի դռան առաջ ու չէի հեռանում, մինչև ինձ չտանի իր հետ: Այո, խանգարում էի նրան, բայց նա զիջումների էր գնում:

13 տարեկանում մեկնեցի Բրազիլիա, որը մեծ դեր ունի իմ կյանքում: Այնտեղ բնակվեցի 4 ամիս` ստանալով ֆուտբոլային կարևոր դասեր: Բացի այդ, այնտեղ դպրոց էի հաճախում: 4 ամսով դարձել էի բրազիլացի: Բրազիլիայում ապրում են ֆուտբոլով:

Քույրս` Մոնիկան, հետևում է բոլոր խաղերիս: Խաղերից հետո նա զանգահարում է, տալիս իր գնահատականը: Իսկ ես, լսելով նրան, փորձում եմ վերլուծել, հետևություններ անել: Նա աշխատում է ՈւԵՖԱ-ում, ցանկանում է ինքն իր աշխատավարձով հոգալ կարիքները: Երբեմն օգնում եմ նրան, բայց նա դժգոհում է ու ասում, որ այն, ինչ ես վաստակում եմ, իմն է: Բայց պնդում եմ, որ մենք մի ընտանիք ենք, և միջոցներն ընդհանուր են:

Զիդանն իմ մանկության հերոսն է: Նրա խաղը մեծ ազդեցություն է ունեցել իմ` որպես ֆուտբոլիստ ձևավորման մեջ:

Կյանքը գիրք է, մենք` հերոսները: Խաղում ենք այնպես, ինչպես գրված է:

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը ռեկորդային է հետխորհրդային երկրների շարքում: 2016 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ին 42 մլն եվրո վճարեց Մխիթարյանի տրանսֆերի դիմաց: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Անդրեյ Շևչենկոն է (41.2 մլն):

Ժոզե Մոուրինյոյի առաջին խոսքերը՝ Մխիթարյանի մասին. «Գիտեմ, որ Մխիթարյանը սուպերֆուտբոլիստ է: Վստահ եմ՝ նա հաջողության է հասնելու «Յունայթեդ»-ում: Գիտեմ՝ ինչու եմ ձեռք բերել նրա տրանսֆերը: Հենրիխը կիրթ անձնավորություն և ֆուտբոլիստ է, ով գերազանց է հասկանում խաղը».

Կարիերայիս ավարտից հետո հաստատ մարզիչ չեմ դառնա: Այդ աշխատանքն ինձ համար չէ: Մարզիչ լինելու համար ամուր նյարդեր են հարկավոր, իսկ ես չեմ ուզում վաղ հասակում սպիտակ մազեր ունենալ: Ինձ տեսնում եմ բիզնեսում: Դեռ չգիտեմ` ինչ ուղղությամբ, բայց այս ոլորտում ապագաս պատկերացնում եմ:

Թրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios Հ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք Չալաբյան