Ադրբեջանում սկսել են օդաչուներ են պատրաստել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում բացվել է ՌՕՈւ օդաչուների պատրաստման կենտրոն։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, կենտրոնի բացման ժամանակ պաշտպանության նախարարը ծանոթացել է մարզական համալիրին, որը նախատեսված է պարաշյուտադեսանտային եւ որոնողափրկարարական սարքավորումներով Մի-35 ուղղաթիռների անձնակազմի նախապատրաստության համար։
Թռիչքային նախապատրաստության մարզական համալիրները թույլ կտան վիրտուալ թռիչքներ իրականացնել։ Զաքիր Հասանովը նաեւ հանդիպել է Կենտրոնում ուսանող երիտասարդ օդաչուների հետ։



