ԱՄՆ-ն ուժեղացնում Է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների աջակցությունը. WP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ը որոշում Է ընդունել ուժեղացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ Անկարայի կողմից անցկացվող ռազմական գործողությունների աջակցումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին այս մասին հայտնել Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրները:
Նրանց տվյալներով՝ ամերիկյան թռչող ապարատներն արդեն սկսել են արաբական հանրապետության հյուսիս - արեւմուտքում ԻՊ-ի դիրքերի վերաբերյալ հետախուզական տեղեկատվություն հավաքել թուրքական կողմի համար: Հետագայում, թերթի տեղեկություններով՝ Վաշինգտոնը կուժեղացնի նաեւ Սիրիայի Էլ Բաբ քաղաքի վրա Թուրքիայի հարձակման աջակցությունը: Այս որոշումը կայացվել Է Թուրքիայի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջեւ մի քանի շաբաթ տեւած կոնուլտացիաներից հետո:
Հրատարակությունն ընդգծում Է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի զինված ուժերին կաջակցի զինյալների դիրքերին հարվածներով, անհրաժեշտ սարքավորումների եւ հատուկ նշանակության զորախմբի խորհրդականների կողմից հնարավոր օգնության տրամադրմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



