Վախճանվել Է Գերմանիայի նախկին նախագահ Ռոման Հերցոգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ82 տարեկան հասակում վախճանվել Է Գերմանիայի նախկին դաշնային նախագահ Ռոման Հերցոգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 10-ին հայտնել Է NTV հեռուստաալիքը:
Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Հերցոգը պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 1994-ից մինչեւ 1999 թվականը: Եղել Է Համերկրային սահմանադրական դատարանի նախագահը Կարլսռուեում, զբաղեցրել Է Բադեն-Վյուրտենբերգի երկրամասի ՆԳ նախարարի պաշտոնը:
1994 թվականին նա ընտրվել Է միավորված Գերմանիայի առաջին նախագահը: Այդ պաշտոնում 1999 թվականին նրան փոխարինել Է Յոհաննես Ռաուն:
Գերմանական պետության ներկայիս ղեկավար Յոահիմ Գաուկը ցավակցություն Է հայտնել Հերցոգի տիկնոջը՝ Ալեքսանդրա ֆոն Բեռլիհինգենին: «Նա ականավոր անձնավորություն Էր, որը ձեւավորել Է Գերմանիայի ինքնագիտակցությունը»,-նշել Է Գաուկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



