Ջրատաքացուցիչից գազի արտահոսքի հետևանքով թունավորված ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության կայանից հունվարի 9-ին հաղորդում է ստացվել, որ 1974 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1976 թ. ծնված Ռուզաննա Գ.-ն և 2005 թ. ծնված Գոռ Գ.-ն Այնթապ գյուղի իրենց տանը վատ են զգացել, ախտորոշումը՝ շմոլ գազից թունավորում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 8-ին նրանք թունավորվել են իրենց տանը, լոգանք ընդունելիս, ջրատաքացուցիչից գազի արտահոսքի հետևանքով: Նրանք բուժօգնության են դիմել հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



