ԱՄՆ-ում պատրաստել են աշխարհում ամենաերկար պաղպաղակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ի Նեշվիլ ավանում (Միչիգանի նահանգ) հաստատված Moo-ville Creamery ընկերությունը պատրաստել Է ամենաերկար սանդեյը (պաղպաղակից պատրաստված աղանդեր) եւ հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press-ը:
Ռեկորդային աղանդերը հասնում Է 1110 մետրի: Դրա համար օգտագործել են ավելի քան 3200 լիտր պաղպաղակ, շուրջ 360 լիտր շոկոլադի օշարակ, 172 բանկա հարած սերուցք եւ 7200 հատիկ բալ, գրում Է Muskegon Chronicle թերթը: Քաղցրավենիքը մեկուկես օրում պատրաստել են շուրջ 250 կամավորներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



