Ճապոնական հրատարակությունը հայտնել Է Հարուկի Մուրակամիի նոր գրքի անվանումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Սինտյոսյա» ճապոնական հրատարակությունը հայտնել Է գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպի անվանումը: Ճապոներեն այն կոչվում Է «Կիսիդանտյո գորոսի», իսկ անգլերեն տարբերակով՝ «Killing commendatore», որը կարելի Է թարգմանել «Կոմանդորի սպանությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակությունը նաեւ տեղեկացրել Է, որ գրքի զույգ հատորները վաճառքում կլինեն փետրվարի 24-ին:
67-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից գրողներից մեկն Է, նրա ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով: Ընթերցողներին հայտնի են նրա «Ոչխարների որսը», «Նորվեգական անտառ», «Լարովի թռչնի խրոնիկաները», «Կաֆկան լողափին», «1Q84» ստեղծագործությունները: Նա քանիցս անվանակարգվել Է Գրականության Նոբելյան մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



