Շիրակի մարզում փակ ճանապարհ չկա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Շիրակի մարզում փակ ճանապարհ չկա: Այս պահին մարզի բոլոր ճանապարհները անցանելի են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության, կապի, տրանսպորտի ու ճանապարհաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը՝ փաստելով, որ մարզի ճանապարհների վիճակի մասին ահազանգեր իրենք չեն ստացել:
«Ձյունն այս պահին շատ քիչ է, և ճանապարհներն անցանելի են, իսկ այն տարածքներում, որտեղ զգացվում է կարիքը, կատարվում է ճանապարհների մշակում՝ աղավազային խառնուրդով: Մարզի ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերություններն ամեն դեպքում պատրաստ են ցանկացած պահի իրականացնել ճանապարհների մաքրման աշխատանքներ»,-նշեց պատասխանատուն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



