ԵԽԽՎ համազեկուցողներն այցելելու են Բաքու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներ ունեցող համազեկուցողներ Ավստրիացի պատգամավոր Ստեֆան Շեննաքը եւ Ռումինիայի ներկայացուցիչ Կեսար Ֆլորին Պրեդան հունվարի 12-ից 14-ը կլինեն Ադրբեջանում:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանում գտնվելու օրերին համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի նախագահի, արդարադատության եւ ներքին գործերի նախարարների, պատգամավորների, գլխավոր դատախազի, գերագույն դատարանի նախագահի հետ եւ այլն:
Այցի ընթացքում համազեկուցողները նախատեսում են հանդիպել նաեւ Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



