ԻՊ-ն ստանձնել է Եգիպտոսում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը. Reuters
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ստանձնել են Եգիպտոսում Սինայի թերակղզու հյուսիսի Էլ Արիշ քաղաքի հսկիչ-անցակետի վրա կատարված գրոհի պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել են զինծառայողներ: Այդ մասին հունվարի 10-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Հունվարի 9-ին Եգիպտոսի անվտանգության ուժերի ինն աշխատակիցներ են զոհվել Էլ Արիշի հսկիչ-անցակետի վրա ձեռնարկված գրոհի հետեւանքով: Նախ անցակետի մերձակայքում գործել Է ավտոմեքենայում տեղադրված պայթանյութը, այնուհետեւ ծայրահեղականները անցակետի վրա կրակ են բացել նռնականետերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



