Բրիտանական լրագրության ամենահայտնի լրագրողներից մեկը` Քլեր Հոլինգուորթը, 105 տարեկան հասակում մահացել է Հոնգ Կոնգում:
Վկայակոչելով BBC-ն, Հոլինգուորթն առաջինն էր, ով հաղորդել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկը:
Հոլինգուորթը լուսաբանել է նաև զարգացումները Վիետնամում, Ալժիրում և Մերձավոր Արևելքում:
Հենց Հոլինգուորթն է, ով առաջինը հաղորդել է 1939թ-ին լեհ-գերմանական սահմանին գերմանական զորքերի կուտակումների, իսկ այնուհետև Լեհաստան ներխուժման մասին: