Ուշադրություն՝ դառը խմիչքի սիրահարներին
ՖՈՏՈԵվրոպացի մի խումբ գիտնականների կատարված հետազոտությունը պարզել է, որ դառը խմիչքներ և ուտեստներ սիրող մարդիկ հակված են սադիզմի և հակահասարակական վարքագծի։

Ուսումնասիրելով անհատականության և համային նախասիրությունների միջև եղած կապը՝ հետազոտողները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր նախընտրում են դառը համեր, առավել են հակված սադիզմի, ինքնասիրահարվածության և հակահասարակական վարքագծի։

Հետազոտությունը կատարվել է կամավորների միջոցով, ովքեր ունեին համային տարբեր նախասիրություններ։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն անհատները, ովքեր սիրում են դառը համեր, նրանց մոտ առկա է հոգեկան խանգարման ախտանշաններ։

Որքան քիչ է մարդու մոտ դառը համերի նախընտրությունը, նա այնքան բարի է և հոգեպես հավասարակշռված։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



