Թուրքիայում աշակերտները ծեծել են ուսուցչին ու փոխտնօրենին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Անթալիա նահանգում աշակերտները ծեծել են իրենց զգուշացում արած ուսուցչին ու միջադեպին խառնված դպրոցի փոխտնօրենին։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Անթալիայի ոստիկանություն է դիմել դպրոցներից մեկի ուսուցիչը՝ պնդելով, որ երկրի հիմնի կատարման ժամանակ աշակերտներից մեկը գլխարկով է եղել ու խոսել մյուս աշակերտների հետ, իսկ երբ ինքը զգուշացրել է աշակերտին, ծեծի է ենթարկվել աշակերտների կողմից։
Դպրոցի փոխտնօրենը եւս պնդել է, թե իրեն էլ են ծեծել, երբ փորձել է միջամտել։
Միջադեպի մասնակից աշակերտներին հեռացրել են դպրոցից։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



