Թրամփը Կոնգրեսին կոչ Է արել անհապաղ չեղարկել Obamacare բուժապահովագրության ծրագիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 10-ին կոչ Է արել ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետական օրենսդիրներին՝ ջանքեր գործադրել բժշկական ապահովագրության ծրագիրն անհապաղ չեղարկելու նպատակով, որն ընդունվել Է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամայի օրոք եւ ստացել Obamacare անվանումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թրամփը հայտարարել Է The New York Times թերթի Էլեկտրոնային տարբերակում հրապարակված հարցազրույցում:
«Մենք պետք Է գործով զբաղվենք,- նշել Է նա:- Obamacare-ն աղետ Է դարձել»: Թրամփի խոսքով՝ ինքը ցանկանում Է, որ Կոնգրեսում Obamacare-ի շուրջը քվեարկությունը կայանա հաջորդ շաբաթ: Ըստ որում նա հայտարարել, որ Օբամայի օրոք ընվունված ապահովագրության ծրագրի փոխարինումը կմշակվի «շատ արագ կամ» Obamacare-ի չեղարկման հետ «միաժամանակ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



