Թրամփը ռուսական վարկաբեկիչ նյութերի մասին հաղորդումները «վհուկների որս» Է որակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «վհուկների քաղաքական որս» Է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Միանգամից մի քանի ամերիկյան հրատարակություններ, վկայակոչելով անունները չնշված պաշտոնյաների, հայտնել են, որ անցյալ շաբաթ հետախուզությունը Թրամփին Է հանձնել նրա մասին չհաստատված եւ վարկաբեկող նյութեր, որոնք իբր ունի Ռուսաստանը:
Ոչ մի կերպ չհիշատակելով այդ հոդվածները՝ Թրամփը «Թվիթերում» մեծատառերով գրել Է. «Մտացածին նորություններ. վհուկների համընդհանուր քաղաքական որս»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



