ԱՄՆ-ը հերքել է կիբեր հարձակման մասին Թուրքիայի մեղադրանքները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը հերքել է մեղադրանքները ԱՄՆ կողմից Թուրքիայի նկատմամբ կիբեր հարձակում իրականացնելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել էր, որ Ստամբուլում գրանցված էլեկտրականության անջատումները պայմանավորված են ԱՄՆ-ից եկող կիբեր հարձակմամբ: Ի պատասխան նման հայտարարությունների` դեսպանությունից հայտնել են, որ դա իրականությանը չի համապատասխանում: «ԱՄՆ և Թուրքիայի միջև կիբեր հանցագործությունների դեմ պայքարի հարցում ամուր համագործակցություն կա»,- ասել են դեսպանությունից` հավելելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Թուրքիայի հետ համատեղ պայքարը կիբեր հարձակումների դեմ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



