ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել Է Ուլյուկաեւի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴատարանը կալանք Է դրել 564 միլոն ռուբլու եւ անշարժ գույքի 15 օբյեկտների վրա, որոնք պատկանում են ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Այս մասին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
2016 թվականի դեկտեմբերի կեսերին հաղորդվել Էր, որ դատարանը Սմոլենսկի մարզում կալանք Է դրել Ուլյուկաեւի 10 հողամասերի եւ տան վրա:
Տնտեսական զարգացման նախկին նախարարը գտնվում Է տնային կալանքի տակ: Նրան մեղադրում են 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
Հունվարի 10-ին Մոսկայի Բասմանյան դատարանը նախկին նախարարի տնային կալանքի ժամկետը երկարացրել Է մինչեւ ապրիլի 15-ը: Գործի հետաքննությունը երկարացվել Է մինչեւ մայիսի 15-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



