ՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության հետեւանքներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ն անհանգստացած Է Սիրիայի հյուսիսի Էլ Բաբ քաղաքի շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռազմական գործողության հումանիտար հետեւանքներից, որն իրականացնում Է Թուրքիան սիրիական ընդդիմության մարտիկների հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«ՄԱԿ-ն անհանգստացած Է խաղաղ բնակիչների վիճակից, որոնց վրա ազդել են Էլ Բաբի շրջանում ԻՊ-ի դեմ իրականացվող գործողությունները»,- ասել Է Դյուժարիկը: Նրա խոսքով՝ քաղաքը եւ դրա շրջակայքը լքել Է շուրջ 30 հազար մարդ: Բացի դրանից, համաշխարհային կազմակերպությունը տեղեկատվություն Է ստացել մարտական գործողությունների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, գործողություններ, որոնք վերջին ամսին զգալիորեն ակտիվացել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



