Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Ինչպես ճշտում Է գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը տկարություն Է զգացել Փարիզից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ջենտիլոնիին անմիջապես տեղափոխել են Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, որտեղ նրան անոթների վիրաբուժական միջամտություն Է առաջարկվել:
Ինչպես նշում Է ANSA-ն, վիրահատությունը հաջող Է անցել:
62-ամյա Ջենտիլոնին անցյալ տարվա վերջին զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը՝ նախագահ Սերջո Մատարելայից համապատասխան մանդատ ստանալով Մատեո Ռենցիի պաշտոնաթողությունից հետո: Մինչ այդ Ջենտիլոնին գլխավորում Էր երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



