Թուրքիայում 60 գործարար է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում գործարարների է կալանավորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է T24.com.tr լրատվամիջոցը:
110 գործարարի հարցաքննելուց հետո դատախազությունը որոշում է կայացրել նրանցից 60-ին կալանավորելու վերաբերյալ: Գործարարները մեղադրվում են գյուլենականների հետ առնչություններ ունենալու մեջ:
Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



