Ամանոր. ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմանորից առաջ Past.am-ը փորձեց պարզել, թե Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որտեղ և ինչպես է պատրաստվում դիմավորել Նոր Տարին:
«Մշտապես Հայաստանում, իմ տանն եմ դիմավորում և որևէ տեղ չեմ գնում: Նոր Տարվա գիշերը սովորույթի համաձայն ընտանիքով այցելում ենք հարազատների շիրիմներին, հիշում և հարգում ենք նրանց, որից հետո տանը շարունակում ենք տոնը: Այսինքն, ինչպես ցանկացած քաղաքացի, այնպես էլ մենք ենք տոնում այդ օրը»,– ասաց նախկին պատգամավորը:
Ամանորից առաջ նա ժողովրդին կոչ արեց նաև, որ երբեք չկորցնեն երկրի հանդեպ տիրոջ զգացումը և չմտածեն երկիրը լքելու մասին:
«Ես ցանկանում եմ, որ մեր հայ ժողովուրդը երբեք հուսախաբ չլինի և վաղվա օրվան նայի լավ աչքերով, իսկ անհրաժեշտության դեպքում օգնի երկրի կայացմանը: Չմոռանանք նաև, որ 2017–ը ընտրությունների տարի է և թող յուրաքանչյուր մարդ մասնակցի այդ ընտրություններին և իր ընտրությամբ նպաստի երկրի զարգացմանը»,– ասաց Հ. Հակոբյանը:
Արմինե Գրիգորյան
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



